Մոսադը երկու կնոջ բարձր պաշտոնների է նշանակել կազմակերպությունում։ Այժմ գործադիր մարմնում, որը ղեկավարում է գործակալությունը, չորս կին կա, գրում է JPost-ը։

Կանանցից մեկը, ում անունները չեն հրապարակվում, զբաղեցնում էր Մոսադի հետախուզության վարչության պետի պաշտոնը, ինչը համապատասխանում է Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզության ղեկավարի մակարդակին։ Երկրորդ կինն Իրանի բաժնի պետ է նշանակվել։

Մոսադի հետախուզական բաժինը, որն այժմ ղեկավարում են երկու կանայք, կազմակերպության գլխավոր խարիսխներից եւ աճի շարժիչներից մեկն է համարվում։