Վնուկովոյի մաքսատան աշխատակիցները կանխել են մոտ 800 մլն ռուբլու 225 կիլոգրամ ոսկու արտահանման փորձը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։

«Վեց անձ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ, փորձել են ոսկու 45 ձուլակտոր դուրս բերել երկրից։ Երեք հոգուց բաղկացած առաջին խումբը պետք է թռներ Երեւան՝ ձուլակտորներով ուղեբեռում եւ ձեռքի պայուսակում։ Ուղղությունը պատահական չէր ընտրված. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, եւ ուղևորների նկատմամբ մաքսային հսկողություն չի իրականացվումր»,- նշել են ՌԴ ԴՄԾ-ից։

Փոխադրողների երկրորդ խումբն ուղեւորվում էր Դուբայ (ԱՄԷ): Նրանք զբոսաշրջիկների անվան տակ դատարկ ճամպրուկներով փորձել են անցնել մաքսային հսկողության գոտին։ Հանդիպելով օդանավակայանի չեզոք գոտում՝ հանցագործները ձեռքի ուղեբեռը փոխանակել են ոսկու ձուլակտորների Դուբայ արտահանման համար, սակայն ինքնաթիռ նստելուց հետո ձերբակալվել են մաքսային ծառայության աշխատակիցների կողմից։

Նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կազմում մաքսանենգության փաստով երեք քրեական գործ է հարուցվել։ Այս պահին օտարերկրյա քաղաքացիները բերման են ենթարկվել, ռուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։