Ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 18-ից 19-ը բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության, ընտանեկան բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7-ական, խարդախության՝ 3, թմրանյութի հայտնաբերման՝ 2, սպանության, սպանության փորձի, ավազակային հարձակման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: