Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է դիվանագիտական ​​ճանապարհով նպաստել Ուկրաինայում պատերազմի ավարտին, եւ երկու առաջնորդներին հրավիրել է Թուրքիա հանդիպման, հայտնում է Anadolu-ն։

«Ես հայտարարել եմ, որ մենք շարունակելու ենք նպաստել պատերազմի լուծմանը դիվանագիտական ​​եւ բանակցությունների ճանապարհով։ Ճիշտ այնպես, ինչպես ես ասացի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին Սոչի կատարած այցի ժամանակ, ես հիշեցրի (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկուն, որ մենք կարող ենք հանդիպում անցկացնել նրանց միջեւ»,- ասել է Էրդողանը Լվովից վերադառնալուց հետո, որտեղ նա նախօրեին հանդիպել էր ուկրաինացի գործընկերոջ եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Նրա խոսքով՝ Թուրքիան, Ուկրաինան եւ ՄԱԿ-ը քննարկել են քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ուկրաինական հացահատիկի արտահանման համար, եւ կոչ են արել միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել դիվանագիտական ​​գործընթացի վերսկսման համար։

Նա նաեւ հայտարարել է, որ նախատեսում է Պուտինի հետ քննարկել Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով՝ Զելենսկին պահանջել է հեռացնել ռուսական ականներն այդ տարածքից։ «Մենք Պուտինի հետ կքննարկենք այդ հարցը, եւ մենք նրան հատուկ կխնդրենք, որպեսզի Ռուսաստանն իր ներդրումն ունեն այդ գործում՝ որպես համաշխարհային խաղաղությանն ուղղված կարեւոր քայլ»,- հավելել է նա։