Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած ու տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:

«Աջակցության հնարավոր ծրագրերը, աջակցության ձեւը, չափ ու շահառուների հստակ շրջանակը դեռեւս քննարկվում է։ Կոնկրետ ժամկետների մասին տեղեկություն դեռ չեմ կարող տալ»,- նշեց Մանուչարյանը։

Հարցին, թե հնարավոր է, որ նախարարությունը քննարկի առեւտրի կենտրոնի հետեւանքով վնասներ կրած տնտեսվարողներին, Մանուչարյանն ասաց, որ դա արդեն լիազորություններից դուրս է․ «Դրանով արդեն պետք է զբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը»։