Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի  Կարս եւ Իգդիր նահանգներում Մեծամորի ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հետ կապված վարժանքներ են իրականացնում։

Թուրքական Mıllıyet–ի փոխանցմամբ՝Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները, բժիշկների եւ անվտանգության ոլորտի աշխատակիցների հետ ուսումնական վարժանքներ են իրականացրել Մեծամորի  ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հետ կապված։

Ուսումնական պլանը ենթադրել է 7 մագնիտուդով երկրաշարժից հետո սահմանակից գյուղերի բնակիչներին առաջին օգնությւոն ցույց տալը։