Էստոնիան խնդրում է ԵՄ-ին ներկայացնել պատժամիջոցների ութերորդ փաթեթը, հայտնում է Էստոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել է, որ անհրաժեշտ է արագացնել պատժամիջոցների հաջորդ փաթեթի ընդունումը՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցներն ավելի խիստ եւ արդյունավետ դարձնելու համար։ Ութերորդ փաթեթում Էստոնիան կցանկանար տեսնել տնտեսական, էներգետիկ եւ առեւտրային պատժամիջոցների ընդլայնում, ինչպես նաեւ պատժամիջոցների ցանկում լրացուցիչ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ընդգրկում։ 

Էստոնիան կցանկանար նաեւ Ռուսաստանի քաղաքացիների ճանապարհորդությունների դեմ պատժամիջոցների էական ընդլայնում։