Մի շարք ոլորտներում համագործակցությունը Վրաստանին եւ Հայաստանին հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկել ոչ միայն Սեւ ծով-Պարսից ծոց միջազգային տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, այլ նաեւ կենտրոնական կապ ապահովող այլ նախաձեռնությունների ուղղությամբ։ Այս մասին օգոստոսի 19-ին «Բարեկամության» կամրջի բացման կապակցությամբ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց Վրաստանի հետ բեռնափոխադրումների դյուրացման համար լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

«Այս համատեքստում ուզում եմ ընդգծել երկաթուղային տրանսպորտի եւ լաստանավային փոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնման կարեւորությունը»,-հավելեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ Վրաստանը լուրջ տարանցիկ դեր է խաղում Հայաստանի համար։