ԱՄՆ Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում հայր ու որդի հազվագյուտ կապույտ օմար են բռնել, հայտնում է CBS News-ը։

Թեեւ 36-ամյա Լյուկ Ռենդը ձկնորսությամբ է զբաղվում արդեն 20 տարի, իսկ նրա հայրը՝ Մարկը, ձկնորս է արդեն 40 տարի, սակայն սա առաջին անգամն է, երբ նրանք կապույտ օմար են բռնում: Նրանք յուրօրինակ խեցգետնակերպին պատրաստվում են տեղափոխել ընտանիքին պատկանող ռեստորանի ակվարիումի մեջ։

Համարվում է, որ յուրաքանչյուր երկու միլիոն օմարի հաշվով միայն մի կապույտ գույն ունեցող կա: Դրանց մեծ մասը կանաչա-շագանակագույն են, երբեմն լինում են դեղին, սպիտակ եւ նույնիսկ բազմերանգ։ Բոլոր օմարները, սպիտակ օմարներից բացի, եփելիս կարմրում են։