Եվրոպական առաջարկների համաձայն`Իրանի միջուկային դոսիեի համաձայնագրի նախագիծը նախատեսում է 17 իրանական բանկերի եւ 150 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկում՝ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո, Al-Jazeera-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

«Միջուկային գործարքը վերականգնելու եվրոպական առաջարկը ներառում է չորս փուլ, որոնցից յուրաքանչյուրը կտեւի 60 օր։ Համաձայնագրի ստորագրումից հետո առաջին օրը պատժամիջոցները կհանվեն իրանական 17 բանկերի եւ 150 ընկերությունների նկատմամբ»,- հայտնել են աղբյուրները։

Բացի այդ, ըստ աղբյուրների, Իրանի հետ համաձայնագրի նախագծի համաձայն Հարավային Կորեայի կողմից Իրանին յոթ միլիարդ դոլար կվերադարձվի։

«Բացի այդ, համաձայնագրի ստորագրումից հետո իրագործման առաջին օրվանից Թեհրանը կսկսի աստիճանաբար հրաժարվել միջուկային ծրագրի իրագործումից եւ ստորագրումից հետո 120 օրվա ընթացքում Իրանը ստուգման մեխանիզմով կարտահանի 50 միլիոն բարել նավթ»,- հավելել են աղբյուրները։