Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում է այն պայթեցնել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը։ 

Մարզպետը նշեց, որ իրեն հայտնի չէ՝ արդյոք տվյալ անձը որեւէ պահանջ ներկայացրել է, թե՝ ոչ։