Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան քաղաքացու կողմից նռնակով մուտք գործելու դեպքի առնչությամբ համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։

«Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,

Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից եւ այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ:

Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, եւ միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»,- գրել է նա։

Նշենք, որ արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում է այն պայթեցնել։