Օգոստոսի 19-ին, ժամը 18։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շաղափ գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմ, ներսում կենդանիներ կան։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 02:08-ին: Այրվել է անասնագոմի (մոտ 100 քմ), տանիքում պահեստավորած  անասնակեր (մոտ 800 հակ), տանիքի ազբոշիֆերյա ծածկը (մոտ 20 քմ), փայտե կառուցատարրերը՝ մասամբ և մոտակայքում կայանած (չշահագործվող) «Moskvitch» մակնիշի ավտոմեքենայի թափքը:

Անասնագոմում կենդանիներ չեն եղել: