Ստամբուլի Yöneylem սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 65 տոկոսը ցանկանում է վերադառնալ կառավարման խորհրդարանական համակարգին՝ ներկայիս նախագահական համակարգի փոխարեն։

Yöneylem-ի կողմից հարցվածների 60 տոկոսն ասել է, որ երբեք չի քվեարկի Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին 2023 թ. կայանալիք նախագահական ընտրություններում, գրում է Sözcü թերթը՝ վկայակոչելով հարցման արդյունքները։

Նրանց մասնաբաժինը, ովքեր ասում էին, որ ցանկացած պարագայում կքվեարկեն Էրդողանի օգտին, 30.7 տոկոս է կազմել։

Հարցումն անցկացվում է այն ժամանակ, երբ Թուրքիան պայքարում է կատաղի գնաճի դեմ, որը հուլիսին 24 տարվա ամենաբարձր մակարդակին էր հասել՝ գրեթե 80 տոկոս, իսկ լիրան շարունակում է կորցնել արժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ, ինչը պայմանավորված է Էրդողանի օրտոդոքսալ տնտեսական քաղաքականությամբ։

Հարցման մասնակիցների ընդհանուր 66.4 տոկոսը կողմ է խորհրդարանական համակարգի վերականգնմանը, որը 2018-ին փոխարինվել է գործադիր նախագահական համակարգով, մինչդեռ 28.5 տոկոսը նախընտրում է ներկայիս համակարգը, գրում է Sözcü թերթը՝ վկայակոչելով հարցման արդյունքները։ Հարցման մասնակիցների եւս 5.1 տոկոսն իրենց նախասիրությունները չի նշել։

Էրդողանը նախագահ էր վերընտրվել 2018 թ. համազգային հանրաքվեից հետո, որը ստվերվեց ձայների կեղծման մասին ընդդիմության մեղադրանքներով: Քաղաքական ընդդիմախոսները նրան մեղադրում են նախագահական հրամանագրերով խորհրդարանը շրջանցելու, դատական ​​համակարգի անկախությունը խարխլելու եւ իր իշխանության դեմ ցանկացած ընդդիմության ճնշելու մեջ:

Yöneylem-ի տվյալներով՝ խորհրդարանական համակարգ վերադառնալ ցանկացողների ամենամեծ տոկոսն են կազմում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության կողմնակիցները՝ 94.7 տոկոս, իսկ դրանից հետո՝ն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության ընտրողները՝ 93.7 տոկոս:

Ընդդիմադիր «Լավ» կուսակցության, «Իսլամիստական ​​Ուրախություն» կուսակցության, «Ապագա»» կուսակցության եւ «Ժողովրդավարություն եւ առաջադիմություն» կուսակցության կողմնակիցները նույն ցուցանիշներն ունեն եւ գերազանցում են 90 տոկոսը, ասել է Սյոզչուն:

Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տվել հարցումը, Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմնակիցների 79.4 տոկոսը պաշտպանում է ներկայիս նախագահական համակարգը։ Իշխող կուսակցության ծայրահեղ աջ կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության ընտրողների շրջանում այդ ցուցանիշը 62.9 տոկոս է կազմել:

Էրդողանի կուսակցությունը պնդում է, որ նախագահական համակարգը թույլ է տալիս ավելի հարթ կառավարում ունենալ եւ խորհրդարանին է օրենսդիր մարմնի պատասխանատու է նշանակում՝ ի հակակշիռ նախագահի գործադիր իշխանության: Սակայն քննադատները պնդում են, որ այդ համակարգը խստացրել է Էրդողանի վերահսկողությունը երկրի վրա եւ միանձնյա կառավարման է հանգեցրել:

Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ընդլայնում են իրենց համագործակցությունը՝ հաջորդ հունիսին նախատեսված ընտրություններում Էրդողանին եւ նրա իշխող կուսակցությանը հեռացնելու եւ երկիրը խորհրդարանական կառավարման համակարգին վերադարձնելու համար, որը գործում է ավելի քան 90 տարի, գրում է Ahval-ը։