Դարյա Դուգինայի մեքենայի տակ տեղադրված է եղել 400 գրամ տրոտիլ, հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ պայթուցիկ սարքի մասերն ուղարկվել են փորձաքննության։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է լրագրող, քաղաքագետ Դարյա Դուգինան, ով շաբաթ օրը հոր՝ Ալեքսանդր Դուգինի հետ ներկա էր գտնվել «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին։

Դարյա Դուգինայի մեքենայի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել՝ սպանության դեպքի առթիվ։ ՌԴ Քննչական կոմիտեն նշել է, որ սպանությունը պատվերով է եղել: