Երդվյալ ատենակալները Ford Motor Company-ին պարտադրել են ավելի քան 1,7 միլիարդ դոլար տուգանք վճարել՝ 2014 թվականին տեղի ունեցած մահացու վթարի համար, որի հետւեանքով մահացել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգից մի զույգ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում տալով փաստաբան Ջերալդ Դեւիդսոնին:

Ջորջիայի նահանգային դատարանում 14 օր տեւած դատավարությունից հետո ուրբաթ օրը ատենակալները տեղեկացրել են դատավճռի մասին, ասել է Դեւիդսոնը:

Դեյվիդսոնը նաեւ բացահայտել է ողբերգության մանրամասները. 

2002 թվականին զույգը դուրս է եկել Ջորջիայի Ռեյնոլդս քաղաքի իրենց ֆերմայից Ford F-250 պիկապ բեռնատարով, երբ անվադողը պայթել է, եւ բեռնատարը շրջվել է:

Զույգի հարազատները պնդում են, որ ընկերությունը իմացել է, որ F-250 պիկապ բեռնատարի տանիքը չափազանց փխրուն է շրջվելու դեպքում վարորդին պաշտպանելու համար, սակայն սպառողներին չի զգուշացրել եւ շարունակել է օգտագործել տանիքի թերի դիզայնը մինչեւ 2016 թվականը:

 Ջորջիա նահանգում կայացած դատավճիռներից ստացված հասույթի 75 տոկոսը անցնելու է նահանգին, իսկ մնացածը հայցվորներին եւ փաստաբաններին։