Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից, օգոստոսի 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւ։

Քամին` հյուսիսարեւելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 23-25-ն Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երեւան քաղաքում՝ օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 23-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +25 +27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +30 +32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +19 +24,

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +29,

Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +31,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +28 +33,

Արարատում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +33 +36,

Արմավիրում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +33 +35,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +23 +25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +33 +35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +29 +32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +22 +25,

Արցախում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +35։