Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անսպասելի ստուգում է իրականացրել իր նախընտրական շտաբում եւ հանձնարարել է հանգամանալիորեն պատրաստվել գալիք նախագահական ընտրություններին, տեղեկացրել է Yeni Şafak-ը։

«Նախագահ Էրդողանն անսպասելի նախընտրական հանդիպում է իրականացրել եւ ստուգել 2023թ. ընտրություններում իր աշխատակազմի զարկերակը։ Էրդողանը տեղեկացել է նախընտրական ցիկլի պատրաստման բովանդակության եւ մեթոդի վերաբերյալ իր շտաբի կարծիքին։ Հնչել են գնահատականներ այն մասին, որ առաջին պլան պետք է մղվեն նոր դիսկուրսների ստեղծումը եւ տնտեսության ու արդարադատության ոլորտներում միջոցների ձեռնարկման գործունեությունը։ Նաեւ ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է որոշ չափորոշիչներ սահմանել պատգամավորների թեկնածուների համար»,- գրել է պարբերականը։

Երկրում հերթական համընդհանուր ընտրությունները՝ միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական, Թուրքիայում նախատեսվում են 2023թ. հունիսին։