Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարին աջակցելու պատրաստակամության համար, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն։

«Նրանք մեզ առաջարկել են օգնել տեխնիկայով, իհարկե, մենք նույնպես տեխնիկա ենք մոբիլիզացրել, բայց դուք տեսնում եք, որ մենք ֆիզիկապես չենք կարող այդ տեխնիկան օգտագործել մեծ քանակությամբ, տեղանքն այդպիսին է»,- ասել է Գոմելաուրին։

Նրա խոսքով՝ ամենից արդյունավետն ինքնաթիռների օգտագործումն է, բայց հաշվի առնելով ամբողջ Եվրոպայում հրդեհների տարածվածությունը՝ դժվար թե հնարավոր է սպասել, որ Վրաստանին ինքնաթիռներ կտրվեն։