Դյուգոնը՝ ծովային կաթնասուն, որը հարյուրավոր տարիներ ապրել է Չինաստանի հարավային ջրերում, այժմ երկրում անհետացած է համարվում, վկայում են նոր հետազոտության արդյունքները:

Լոնդոնի Կենդանաբանական միության (ZSL) եւ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ձկնորսությունը, նավերի բախումները եւ մարդկային միջավայրի կորուստը 1970-ականներից ի վեր չինական ջրերում դյուգոնների թվի արագ նվազման են հանգեցրել։

Զեկույցում նշվում է, որ «սա խոշոր կաթնասունի առաջին ֆունկցիոնալ անհետացումն է Չինաստանի ափամերձ ջրերում»։ 2008-ից ի վեր դյուգոններ այստեղ չեն երեւացել։