Ստեփանակերտում հրդեհը բռնկվել է թթվածնային սարքավորումների արտադրամասում։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

«Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ_փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։

Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- նշված է հաղորդագրությունում։