Չինական SAIC կոնցեռնը Չենդուի ավտոսրահում ներկայացրել է Maxus Mifa5 մինիվենը, հայտնում է Autohome-ը։

177 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով հագեցած ավտոմեքենան մեկ լիցքավորմամբ կարողանում է մինչեւ 520 կմ անցնել։ Ներկայացված հայեցակարգի հիմնական առանձնահատկությունն ինտերիերի վերափոխման լայն հնարավորություններն են:

Մասնավորապես, մինիվենի նստատեղերը կարող են քնելու տեղի վերածվել, իսկ բեռնախցիկում ծալովի նստարան կա, որը կարելի է օգտագործել, օրինակ, ձկնորսության գնալիս։ Բացի այդ, ավտոմեքենան հագեցած է էկրանով, որի վրա կարելի է պրոյեկտորի միջոցով ֆիլմեր դիտել։