Ճապոնական Suzuki Motor Corp-ի նախագահ Տոշիհիրո Սուզուկին հայտարարել է, որ ընկերությունը Հնդկաստանում նոր համաշխարհային հետազոտությունների եւ զարգացման ընկերություն կհիմնի ու կշարունակի մեծ ներդրումներ կատարել երկրում, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Նոր ընկերությունը, որն ամբողջությամբ պատկանում է Suzuki Japan-ին, կօգնի Suzuki-ին՝ ամրապնդել մրցունակությունը եւ հետազոտական ​​ու զարգացման կարողությունները ոչ միայն Հնդկաստանի, այլ նաեւ համաշխարհային շուկաների համար, ասել է ընկերության գործադիր տնօրենը:

 «Հնդկաստանը դարձել է Suzuki Group-ի ամենակարեւոր երկրներից մեկը»,- ​​ասել է նա՝ հավելելով, որ ընկերությունը կշարունակի ակտիվ ներդրումներ կատարել երկրում:

Suzuki-ի համար Հնդկաստանը եկամտի եւ շահույթի առումով ամենամեծ շուկաներից մեկն է, եւ այստեղ ընկերութունը ներդրել է 8,13 միլիարդ դոլար: