Հայաստանում օգոստոսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 2124 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 434398-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6131 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3184464 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2745 պացիենտ, ավելացել է 328-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 421316 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 1788 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ. մահացածների թիվը 8655 է: