NEWS.am-ի տեղեկություններով, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։

Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել։

Ավելի վաղ Politik.am-ը հայտնել էր, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երեւան գալու ճանապարհին։ Նա բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։