Xiaomi-ն անլար ատրճանակի տեսքով ավտոլվացման սարք է թողարկել՝ MIJIA ապրանքանիշի ներքո,  հայտնում է GizmoChina-ն:

Սարքը ունակ է մղել ճնշումը մինչեւ 2.4 ՄՊա, ինչը թույլ է տալիս ժամում մինչեւ 180 լիտր ջրի հզորության հասնել: Նշվում է նաեւ, որ սարքի մեջ լվացող միջոցի պահոց կա, որի շնորհիվ «ատրճանակը» կարող է օգտագործվել ոչ միայն ողողելու, այլ նաեւ ավտոմեքենաները օճառելու համար։

Էլեկտրամատակարարման տեսանկյունից MIJIA-ն անլար գաջեթ է: Դրա մեջ 2000 մԱ/ժ մարտկոց է ներկառուցված, որը լիցքավորվում է 90 րոպեում USB-C-ի միջոցով։ կոմպլեկտի մեջ հատուկ դոկ-կայան է ներառված։

Սարքը ոչ միայն մինիմալիստական ​​տեսք ունի, այլեւ կշռում է ընդամենը 1.3 կգ։ Այսինքն՝ այն կարելի է հեշտությամբ օգտագործել մեկ ձեռքով։ Նշվում է նաեւ, որ սարքի կորպուսը խոնավությունից պաշտպանություն ունի IPX6 ստանդարտով։

Քանի որ «ատրճանակը» կարելի է միացնել սովորական այգու խողովակին, Xiaomi-ում պնդում են, որ նորույթը կարող է օգտագործվել ոչ միայն ավտոմեքենաների լվաման, այլեւ այգում բույսերը ջրելու համար։ Շիթի հզորությունը կարգավորվում է։

Xiaomi MIJIA նոր գաջեթի մատակարարումները կսկսվեն սեպտեմբերի 8-ից։ Գինը՝ 499 յուան։