ԱՄՆ-ում Tesla-ի դեմ նոր հայց է ներկայացվել։ Այս անգամ՝ ավտոպիլոտի մեղքով կեղծ արգելակման, այսպես կոչված, ֆանտոմային արգելակման համար։ Այս մասին հաղորդումները հայտնվել են The Register-ի կայքում։

Կոլեկտիվ հայցը ներկայացվել է Կալիֆորնիայում: Այն պնդում է, որ կեղծ արգելակման խնդիրն անսարքություն է, որի մասին Tesla-ն չի ծանուցում հաճախորդներին մեքենաներ վաճառելիս: Հայցվորները պնդում են, որ հակառակ դեպքում իրենք ավտոմեքենան չէին գնի կամ զեղչ կպահանջեին։

2021 թ. Tesla Model 3-ի սեփականատերերից մեկի փաստաբան Ալվարես Տոլեդոն ասել է, որ մտադիր է Telsa-ից փոխհատուցում պահանջել ֆանտոմային արգելակման հետեւանքով առաջացած բոլոր վթարների համար, փոխհատուցում՝ վերավաճառելիս արժեքի նվազման, ինչպես նաեւ Autopilot օպցիայի արժեքի համար, որն էլ խնդրի պատճառ է հանդիսանում։

Ֆանտոմային արգելակման խնդիրը վերաբերում է 2021 եւ 2022 թվականներին արտադրված մի քանի հարյուր հազար Tesla ավտոմեքենաներին: 2022 թ-ի փետրվարին ԱՄՆ պետական ​​կառույցները սկսել էին հետաքննել խնդիրը դաշնային մակարդակով։