Փորձագետները նկարագրել են Apple-ի նոր սմարթֆոնի հզորությունը, հայտնում է DigiTimes-ը։ Լրագրողները վկայակոչել են TSMC-ի թոփ-մենեջերների հայտարարությունը։

Թայվանական կորպորացիան պրոցեսորներ է արտադրում եւ Apple-ի գլխավոր գործընկերներից մեկն է։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երեք նանոմետրանոց տեխպրոցեսի տեխնոլոգիայի հիման վրա կառուցված սմարթֆոնների չիպերը մոտ ապագայում զանգվածային արտադրության մեջ կմտնեն։

Ընկերության ինժեներները նշել են, որ նոր TSMC պրոցեսորն ամենահզորը կլինի շուկայում, սակայն չիպը սմարթֆոն արտադրողներին չի առաջարկվի մինչեւ 2023-ի երկրորդ կեսը։ Այս կապակցությամբ պարբերականի փորձագետները կանխատեսել են, որ iPhone 15 Pro-ն համալրված կլինի այդպիսի պրոցեսորով։ Հեղինակները նաեւ նշել են, որ Apple-ի ֆլագմանային հեռախոսն ամենահզոր սմարթֆոնը կլինի շուկայում:

Լրագրողները նշել են, որ 2023-ի Android ֆլագմանները կհամալրվեն Qualcomm-ի Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով, որը կշարունակի ստեղծվել չորս նանոմետրանոց տեխպրոցեսի միջոցով։ Իր հերթին, նոր երեք նանոմետրանոց կիսահաղորդիչները սմարթֆոնների վրա կհայտնվեն միայն 2024-ին։