IT-Reserve-ի տնօրեն Պավել Մյասոեդովը նշել է, որ հեռախոսի անբավարար պաշտպանությունը թույլ կտա հաքերներին մուտք գործել գաջեթ, հայտնում է «Փրայմ»-ը։

Նա նշել է, որ անիմաստ տեքստով SMS-ները կամ գաղտնաբառը փոխելու մասին հաղորդագրությունները կարող են վկայել այն մասին, որ հաքերները կոտրել են հեռախոսը։ Կասկածների դեպքում պետք է կապվել օպերատորի հետ կամ հատուկ հավելված օգտագործել՝ վիրուսը հայտնաբերելու համար:

«Եթե որեւէ կասկած է հայտնվել, որ ձեր հեռախոսը վտանգված է, կապվեք ձեր բջջային օպերատորի հետ՝ զանգերի դուրս գրման եւ ինտերնետ-սեսիաների գրանցման համար: Համեմատեք տվյալները ձեր գործողությունների հետ»,- ասել է Մյասոեդովը։

Փորձագետը նաեւ խորհուրդ է տվել կոտրելիս սարքը զրոյացնել մինչեւ գործարանային պարամետրեր, այնուհետեւ տեղադրել պաշտոնական հակավիրուսը եւ VPN-ը՝ Wi-Fi ցանցերին անվտանգ միանալու համար։

Մյասոեդովը հավելել է, որ գաջեթի կոտրմանը կարող են հանգեցնել անհայտ հղմանը հետեւելը, պարզ գաղտնաբառը եւ հակավիրուսային ազդանշանների անտեսումը։