Հայաստանում սեպտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումների համաձայն՝ առաջիկա երկուշաբթի շոգը կտրուկ կնահանջի, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ին եւ 6-ին կնվազի 6-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը՝ +37 +39։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +30 +35,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +30 +33,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20 +22, ցերեկը՝ +35 +37,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +28 +33,

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +32 +36,

Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +33 +37,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +30 +33,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +35 +39,

Արարատում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +38 +40,

Արմավիրում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +38 +40,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +30 +32,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +38 +40,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +35 +39,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +31 +33,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +33 +38։