Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է «առաջին բելառուսական համակարգիչը», որում, ինչպես պարզվել է, «բելառուսական» է միայն 12 տոկոսը։ Նա Բելառուսի

«Գորիզոնտ» գործարանում ստեղծված նոութբուքը ցուցադրել է Մինսկի Հանրապետության պալատում բաց դասի ժամանակ, որը հեռարձակել է «Բելտա» գործակալության կողմից։

«Անկեղծ ասեմ, այսօր դրանում 20 տոկոսից էլ քիչ է բելառուսականը՝ մոտ 12 տոկոսը: Մինչեւ տարեվերջ այն 30 տոկոս կկազմի»,- ասել է Լուկաշենկոն։

Ինչպես ասել է Բելառուսի ղեկավարը, այդ համակարգիչը մշակվել է մասնագետների կողմից, որոնց հանձնարարվել է «շրջել աշխարհով մեկ եւ գտնել լավագույնը»:

Նա նաեւ նշել է, որ  նոութբուքը «շոշափելիս» չես կարող ասել, որ այն բելառուսական է։ Լուկաշենկոյի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Բելառուսը հսկայական ներուժ ունի։