Չինական Chery ընկերությունը ներկայացրել է Tiggo 8 թարմացված քրոսովերը, հայտնում է autohome.com.cn-ը։

Արտաքինից ավտոմեքենան առանձնապես չի փոխվել, այն միայն ռադիատորի նոր ճաղավանդակ եւ հակամառախուղային լույսեր է ստացել։ Սրահում փոփոխություններն ավելի շատ են։ Ավտմեքենան երկակի էկրան է ստացել՝ 24.6 դյույմ անկյունագծով, նոր բազմաֆունկցիոնալ ղեկ եւ փոխանցման տուփի ջոյստիկ։ Չինաստանում ավտոմեքենան կարելի է պատվիրել Sony Luxury պրեմիում համակարգով՝ 8 բարձրախոսով, օդի իոնիզատորով եւ նոր, ավելի հարմարավետ նստատեղերով։

Թարմացված Chery Tiggo 8 2022 մոդելային տարվա քրոսովերը հագեցած է երկու շարժիչով, որոնցից կարելի է ընտրել մեկը։ 1.5 TCI տուրբո շարժիչը (156 ձիաուժ) համակցված է «մեխանիկայի» կամ նոր վեցաստիճան «ռոբոտի» հետ։ 1.6 TGDI (197 ձիաուժ) էներգաբլոկը համակցված է յոթաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ: