ԱՄՆ-ն ստացել եւ ուսումնասիրում է Իրանի պատասխանը Իրանի միջուկային ծրագրի մասով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերաբերյալ առաջարկներին, եւ այն ամենեւին հուսադրող չէ, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

«Մենք ուսումնասիրում ենք Իրանի արձագանքը։ Գլխավորը, ինչ կարելի է ասել, այն ամենեւին էլ հուսադրող չէ»,- Politico-ի խոսքերը մեջբերել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին կառուցողական պատասխան է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։

Օգոստոսի 15-ին Իրանը պատասխան էր ուղարկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին իրանական միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ առաջարկվող համաձայնագրի նախագծի մասով, ինչպես նաեւ հայտնել էր իր կարծիքը բանակցություններում մնացած հարցերի վերաբերյալ։ ԵՄ-ն Իրանի պատասխանը կառուցողական է անվանել եւ հայտարարել է, որ խորհրդակցում է ԱՄՆ-ի հետ հետագա քայլերի շուրջ: Իրանական կողմն ԱՄՆ-ից պատասխան էր ստացել օգոստոսի 24-ին։