ԱՄՆ բանակը ստացել է Microsoft-ի արտադրության 5000 բարձր տեխնոլոգիական մարտական ​​ակնոցների առաջին խմբաքանակը, որը նախատեսված է ցամաքային զորքերի զինվորների մարտադաշտի լրացուցիչ ինդիկացիայի ապահովման համար, ինչպես մարտական ինքնաթիռների ​​օդաչուների սաղավարտներն են, գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ այժմ ակնոցները սկսել են մատակարարվել բանակային ստորաբաժանումներ՝ հետագա փորձարկման համար։ Բոլոր ստորաբաժանումները նոր սարքերով զինելու համար Պենտագոնը նախատեսում է 21.9 միլիարդ դոլար ծախսել առաջիկա 10 տարվա ընթացքում։

Ակնոցների նախնական փորձարկումների արդյունքները կհրապարակվեն մեկ ամսվա ընթացքում, սակայն արդեն հայտնի է, որ դրանց ընթացքում սարքի աշխատանքի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել, որոնք Microsoft-ին հանձնարարվել է շտկել։