Հանրահայտ բջջային բենչմարկ AnTuTu-ն հրապարակել է սմարթֆոնների ամենամսյա վարկանիշը, ըստ որի այսօր ամենահզոր Android սարքը Nubia Red Magic 7S-ն է։ Այս մասին հայտնում է iXBT պարբերականը։

Nubia Red Magic 7S-ը, որը հիմնված է Snapdragon 8+ Gen1 պրոցեսորի վրա, 16 եւ 512 ԳԲ օպերատիվ հիշողությամբ եւ մշտական ​​հիշողության հավաքածուով, 1.123.898 միավոր է հավաքել: Երկրորդ շարքում 1.105.762 միավորով Asus ROG Phone 6-ն է՝ հիմնված նույն պրոցեսորի վրա եւ նույն քանակությամբ հիշողությամբ։ Երրորդ տեղում կրկին Nubia Red Magic 7S-ն է, բայց արդեն՝ Pro տարբերակով։ Վերը նշված մրցակիցների նման բնութագրերով սմարթֆոնը 1.097.708 միավոր է հավաքել։

Լավագույն հնգյակում են նաեւ iQOO 10 Pro-ն՝ Snapdragon 8+ Gen1-ով, 12 եւ 512 ԳԲ հիշողությամբ եւ Lenovo Legion Y70-ը՝ նույն պրոցեսորով եւ 12+256 ԳԲ հիշողությամբ՝ համապատասխանաբար 1.093.988 եւ 1.090.208 միավորներով:

Լավագույն 10-յակը եզրափակում են iQOO 10-ը (1.081.711 միավոր), OnePlus Ace Pro-ն (1.072.462 միավոր), Moto X30 Pro-ն (1.072.163 միավոր), Xiaomi 12S Pro-ն (1.069.834 միավոր) եւ Xiaomi Mix Fold-ը (71206 միավոր):