Եվրամիությունում նոր օրինագիծ է մշակվում, որը կխստացնի վաճառողներից սմարթֆոնների որակի եւ հետվաճառքի սպասարկման պահանջները, հայտնում է Financial Times պարբերականը։

Նոր կանոնների համաձայն՝ սմարթֆոն արտադրողներից կպահանջվի սպասարկման կենտրոնները 15 կարեւոր մանրամասներով ապահովել յուրաքանչյուր մոդելի համար թողարկումից հետո հինգ տարվա ընթացքում։ Ընդ որում, սարքերի մարտկոցները պետք է պահպանեն հայտարարված ծավալի առնվազն 83 տոկոսն առնվազն 500 լիցքավորման ցիկլից հետո։

Նշվում է, որ նոր կանոնները մշակվում են հիմնականում սմարթֆոնների օգտագործման ցիկլի միջին տեւողությունը մեծացնելու եւ դրանով իսկ մթնոլորտ CO2 արտանետումները նվազեցնելու համար։ Բացի սմարթֆոններից, նոր նախագիծտ նախատեսվում է տարածել նաեը կոճակավոր հեռախոսների և պլանշետների վրա։

Financial Times-ի կողմից հարցված փորձագետները թերահավատորեն են վերաբերվել Եվրահանձնաժողովի հերթական փաստաթղթին։ Նրանք նշել են, որ այն վաճառողները, որոնց արտադրանքը էկո-կայունության պիտակ չի ստանում, հավանաբար չեն վերամշակի իրենց սարքերը, այլ պարզապես դուրս կգան ԵՄ շուկայից: Բացի այդ, սպասարկման կենտրոններին հինգ տարով մասերով ապահովումը պլաստիկի սպառման ավելացման կհանգեցնի, ինչը բացասաբար կանդրադառնա նաեւ շրջակա միջավայրի վրա։ Ի վերջո, ԵՄ նոր պահանջները սմարթֆոնների արժեքի բարձրացման կհանգեցնեն։