Նախագահ Արայիկ Հարությունյանը երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ է դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախկին նխագահ Բակո Սահակյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացամանյանը: Հայաստանից միջոցառմանը մասնացում էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: