JBL-ը ներկառուցված էկրանով անլար ականջակալներ է ներկայացրել, հայտնում է The Verge-ը։

Լրագրողների կարծիքով՝ Tour Pro 2 ականջակալներն առաջինն են շուկայում, որոնք լիցքավորման տուփի մեջ ներկառուցված էկրան ունեն։ Սենսորային էկրանի միջոցով կարող եք կառավարել նվագարկումը, պատասխանել զանգերին, հավելվածներից ծանուցումներ ստանալ՝ առանց սմարթֆոնը գրպանից հանելու:

Ներկայացված ականջակալը հագեցած է նաեւ 10 մմ դրայվերներով, ունի Bluetooth 5.3 LE եւ աղմուկի ակտիվ ճնման գործառույթ: JBL ինժեներների մշակած սարքը նաեւ խոնավությունից պաշտպանություն ունի, ականջակալները սիլիկոնե պատյան ունեն։

Ականջակալների ինքնավարությունը սահմանափակված է 10 ժամով: Քեյսի հետ միասին ականջակալները կարող են աշխատել մինչեւ 40 ժամ։ JBL Tour Pro 2-ի արժեքը 249 եվրո է։