Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով զոհվել է մզկիթի իմամը, հայտնում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ որպես պայթյունի պատճառ այս պահին նշվում է մահապարտ ահաբեկչի հարձակումը։

Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը ցավակցություն է հայտնել իմամի մահվան կապակցությամբ եւ խոստացել պատժել մեղավորներին։

Ավելի ուշ Khaama Press-ը, վկայակոչելով տեղական աղբյուրները, հայտնել է, որ Հերաթ նահանգում մզկիթի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի։