Samsung ընկերությունն իր YouTube-ալիքում գովազդային նոր տեսահոլովակ է հրապարակել, որում կատակել է մրցակցի՝ Apple-ի հասցեին։ Կլիպում հարավկորեական բրենդը ապագա iPhone 14-ը համեմատել է իր ֆլագմանների հետ, որոնք ծալովի էկրաններ ունեն։

«Պատրաստվեք Apple-ի վերջին անոնսներին, որոնցից հետո դուք կհայտնվեք մի աշխարհում, որտեղ ամեն բան կշրջվի, բայց ոչ դեպի ձեր կողմը»,- կադրի հետեւից հնչող ձայնը դիմում է Apple-ի երկրպագուներին։

Ծալովի էկրաններից բացի, գովազդի հեղինակներն ընդգծել են Samsung-ի ֆլագմանների մյուս առավելությունը՝ 108 մպ խցիկը Galaxy S22-ում, որը կարող է Լուսնի լուսանկարները մեծացնել 100-ապատիկ։ Համեմատության համար՝ վերջին սերնդի iPhone-ը х20 առավելագույն զում ունի։

Apple-ի նորույթը կներկայացվի սեպտեմբերի 7-ին։ Սպասվում է, որ միջոցառման շրջանակում ընկերությունը կներկայացնի չորս նոր iPhone, որոնցից ոչ մեկը ծալովի էկրան չունի։