Կոլումբիայում պայթյունի եւ հրաձգության հետեւանքով յոթ ոստիկան է զոհվել։ Նրանք դուրս էին գալիս Հուիլայի հարավ-արեւմտյան դեպարտամենտում հանրային միջոցառումից, երբ նրանց ավտոմեքենան բախվել էր ականին, հաղորդում է BBC-ն: Այնուհետեւ նրանք գնդակահարվել էին դարանակալումից, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Սա անվտանգության ուժերի վրա ամենադաժան հարձակումն է այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ նախկին պարտիզան Գուստավո Պետրի երդմնակալությունը՝ որպս Կոլումբիայի առաջին ձախակողմյան նախագահ:

Նախ հաղորդվում էր ութ զոհի մասին, սակայն ավելի ուշ կառավարությունը պարզաբանեց, որ յոթ մարդ մահացել է, մեկ մարդ վիրավորվել է։

Ազգային ոստիկանության եւ գլխավոր դատախազության տվյալներով՝ սպանված սպաներից երեքը 20 տարեկանից փոքր են եղել:

Պետրոն դատապարտել է հարձակումը՝ այն «աշխարհի դեմ ուղղված հստակ դիվերսիա» անվանելով:

Ուրբաթ ուշ երեկոյան նա մեկնել էր շրջանի մայրաքաղաք Նեյվա՝ անվտանգության հարցերով խորհրդակցություն անցկացնելու համար։

Խմբավորումներից որեւէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, սակայն կոլումբիական Blu ռադիոն մատնանշել է տարածքում գործող պարտիզանական խմբերը: Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ այդ տարածքում ակտիվ են լուծարված կոմունիստական ​​«Ֆարկ» պարտիզանական խմբավորման այլախոհները, հաղորդում է Reuters-ը: