Արցախի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և ձեռամբ իրականացվել է Շոշ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողակարգը։

Այն տեղիէ  ունեցել սեպտեմբերի 3-ին, ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ, ՊԲ ավագ գնդերեց, արժանապատիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, ՊԲ մի շարք գնդերեցներ, ինչպես նաև Շոշ գյուղի և մոտակա բնակավայրերի հավատավոր ժողովուրդը։

Եկեղեցու պայծառացման գործում իր ուրույն տեղն ունի եկեղեցու հովանավոր, պարոն Կարեն Ջալավյանը, ով նույնպես ներկա էր արարողությանը։