Հայաստանում օգոստոսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 2329 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 436727-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6736 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3191200 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3016 պացիենտ, ավելացել է 271-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 421316 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 2043 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ. մահացածների թիվը 8662 է: