Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը «Տարածաշրջանային համագործակցությունը եւ կայունության ամրապնդման մեջ Թուրքիայի կենտրոնական դերակատարումը» անունով վերլուծական գիրք է հրապարակել։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահի աշխատակազմի հրատարակած գրքում տարածաշրջանային զարգացումներն են ու դրանցում Թուրքիայի կատարած դերակատարումը։

Գրքի վերջին բաժնում անդրադարձ է կատարվում Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախաձեռնությանը, ինչպես նաեւ  Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ հաղորդակցություն բացելու ջանքերի մասին։