Մոսկվայում հոսպիտալացվել է քրեական հեղինակություն Գիա Դիակվնիշվիլին՝ Գիա Լոնգը։ Նրան գտել են Մոստովսկոյե գյուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հաղորդում է Mash Telegram ալիքը։ 

Քրեական հեղինակությունը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները խուզարկությամբ հայտնաբերել են գազային ատրճանակ։ Հետաքննությունը դիտարկում է երկու վարկած՝ ինքնասպանության փորձ կամ սպանության փորձ։ 

Գիա Լոնգը, ըստ Mash ալիքի,  հանցագործների փոխօգնության հիմնադրամի սեփականատերն է։ Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը («Դեդ Հասան») կենդանության օրոք աջակցել է նրան։