Կրեմլը դեռ չի հաստատել Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կատարելիք այցի մասին լուրերը։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես դրա վերաբերյալ որեւէ հաստատում չունեմ: Առայժմ մեր կողմը պաշտոնապես չի խոսել այդ մասին»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախապատրաստվում է արդյոք նման այց։

Նա հավելել է, որ ՌԴ առաջնորդի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային շփումները ակտիվ բնույթ են կրում, ընթացիկ տարում նրանք մի քանի անգամ անձամբ հանդիպել են, ինչպես նաեւ՝ քաղաքական գործիչները պարբերաբար հեռախոսով են խոսում։

Ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի այցը կարող է տեղի ունենալ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։