Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել հանրային հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են Արցախի Հանրապետության նախագահին առընթեր Հանրային խորհրդի ստեղծման կազմակերպչական-իրավական հարցերը, Խորհրդի կանոնադրության նախագիծը։

Շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել են Հանրային խորհրդի ձեւավորման եւ գործունեության ժամկետները, սկզբունքները եւ կարգը։