Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի դուստր Եվա Ջոբսը ծաղրել է նոր iPhone 14-ը։

24-ամյա Ջոբսը Instagram-ում տեղադրել է մեմ, որտեղ կատակել է, որ iPhone 14-ը շատ նման է սմարթֆոնի նախորդ մոդելին:

«Ես թարմացնում եմ iPhone 13-ից անցնելով iPhone 14-ի այսօրվա Apple-ի թողարկումից հետո»,- ասվում է հանրաճանաչ մեմում, որտեղ տղամարդու ձեռքին նույն իր հագած վերնաշապիկից է:

Եվան Apple-ի համահիմնադրի չորս երեխաներից ամենակրտսերն է: Նա փորձառու ձիավարժ է եւ ավարտել է Սթենֆորդի համալսարանը:

Սթիվ Ջոբսի կենսագրության մեջ Ուոլթեր Այզեքսոնը նրան նկարագրել է որպես «ուժեղ կամքի տեր, զվարճալի ճայթուկ»։ Նա գրել է, որ Սթիվ Ջոբսն ասել է, որ կարող է պատկերացնել, թե ինչպես մի օր դուստրը կգլխավորի Apple-ը կամ նույնիսկ կդառնա ԱՄՆ նախագահ։

iPhone 14 շարքը ներառում է iPhone 14-ը, iPhone 14 Plus-ը, iPhone 14 Pro-ն եւ iPhone 14 Pro Max-ը: Շարքն արտաքին տեսքով շատ նման է նախորդ մոդելին, բայց ունի մի քանի նոր ծրագրային առանձնահատկություններ, ներառյալ բարելավված տեսախցիկներ եւ ավելի արագ ներքին չիպ: