Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն։

Արցախի նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հայեցակարգային հարցեր: