ՆԱՏՕ-ն չի ցանկանում վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար, սակայն որպես պաշտպանական դաշինք կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը նրանից։ Այս մասին Չեխիայի նախարար Յանա Չեռնոխովայի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Մենք ամուր կկանգնենք մեր դաշնակիցների կողքին և պաշտպանվելու ենք ռուսական հարձակումներից», - ասել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում Մոսկվայի հետ։ «Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղացնում է իր պաշտպանունակությունը՝ ստեղծելով նոր մարտական ​​խմբեր իր արևելյան թևում: Չեխիան առաջատար դեր է խաղում այդ ամրացման գործում»,- ասել է Օսթինը:

Չերնոխովան իր հերթին նշել է, որ Չեխիայի Հանրապետությանն անհրաժեշտ է լավ զինված բանակ՝ այս դերը կատարելու համար, և Միացյալ Նահանգներն այս հարցում հիմնական գործընկերն է: